Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հայաստանը միայն Երևանը չէ

Հայաստանը միայն Երևանը չէ
06.08.2024 | 14:52

Եթե ամեն նախարարություն մի մարզ տեղափոխվի, թե´ մարզերը կզարգանան, թե´ Երևանը կբեռնաթափվի: Օրինակ` ԿԳՄՍ-ն կարող է տեղափոխվել Գյումրի, Առողջապահության նախարարությունը` Վայոց Ձոր, ՏԿԵՆ-ը` Կոտայք, Շրջակա միջավայրի նախարարությունը` Տավուշ, և այսպես շարունակ:

Մարզերից յուրաքանչյուրում նախարարության առկայությունը էապես կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը` այնտեղ ուղղելով նաև տնտեսական հոսքեր, նպաստելով համայնքների բարեկարգմանը, նոր տնտեսական ակտիվության խթանմանը` կանխելով մարզերի դատարկման ահագնացող խնդիրը:

Հայաստանը միայն Երևանը չէ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ